Ղարաբաղցի մարզիկները հաղթել են Ֆրանսիայում կայացած մրցումներում
Ապրիլի 11-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում կայացած վազքի միջազգային մրցումներին տարբեր երկրների մարզիկների հետ մեկտեղ մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները:
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, 10 կմ մրցավազքում շուրջ 700 մասնակիցներից հաղթող է ճանաչվել արցախցի թեթև ատլետ Արթուր Պետրոսյանը: ԼՂՀ-ից մյուս վազորդ Աշոտ Հայրապետյանը հաղթանակ է տարել 5 կմ մրցավազքում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել