HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահին

Ապրիլի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին: Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ առանձնազրույց Ռումինիայի նախագահի և Հայաստանի դեսպանի միջև, որի ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: Ինչպես հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Ռումինիայի նախագահը շնորհավորեց նորանշանակ դեսպանին նշանակման առիթով` հավաստիացնելով նրան ռումինական իշխանությունների անվերապահ աջակցությունը և մաղթելով բեղմնավոր աշխատանք ու հաջողություն: Դեսպան Գասպարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին, վստահեցրեց, որ բոլոր ջանքերը ներդնելու է իր առաքելությունը լավագույնս կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter