Շորթման և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքեր
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. ապրիլի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է շորթման 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1 դեպք, որը դեռևս չի բացահայտվել:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը, 2009 թ. նույն ժամանակահատվածում շորթման դեպք չի արձանագրվել: Իսկ այդ նույն ժամանակահատվածում արձանագրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 5 դեպքից բացահայտվել էին 3-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել