Անձնական ունեցվածքի և բնակարանային գողություններ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. ապրիլի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 74 դեպք, բացահայտվել է 37-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 57 դեպք, բացահայտվել է 29-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը, 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր անձնական ունեցվածքի գողության 97 դեպք, որոնցից բացահայտվել էին 56-ը: Իսկ նույն ժամանակահատվածում արձանագրված բնակարանային գողության 21 դեպքից բացահայտվել էր 10-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել