Ապիլի 1-13-ին` մարմնական վնասվածք հասցնելու 84 դեպք
Սպանության դեպք չի արձանագրվել
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. ապրիլի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 84 դեպք, բացահայտվել է 74-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը, 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր մարմնական վնասվածք հասցնելու 95 դեպք, որոնցից բացահայտվել էր 82-ը:
2010 թ. ապրիլի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում սպանության դեպք չի արձանագրվել: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր նմանատիպ հանցագործության 4 դեպք, բացահայտվել էր 2-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել