HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ադնակլասնիկի» գործով մեղադրյալ Սամվել Սարգսյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ավարտվեց  Սամվել Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Դատավորն ապացուցված համարեց Սամվել Սարգսյանի մեղքը, ում մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով` Տիգրան Թադեւոսյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որն էլ հանգեցրել էր մահվան: Դատարանի վճռով` Սամվել Սարգսյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Որպես մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Սամվելը նախկինում դատապարտված չի եղել եւ ծանոթների ու հարեւանների կողմից դրական է բնութագրվել: Քաղաքացիական հայցը, որով տուժող կողմը պահանջել էր, որպես կատարած ծախսերի փոխհատուցում, պատասխանող կողմից բռնագանձել 4 մլն դրամ, դատարանը թողեց առանց քննության: Տուժողի իրավահաջորդ Ջավահիր Սերոբյանը պատժի առումով սպասում էր առավելագույնին: Նրա կարծիքով, եթե գողության համար են մարդկանց դատապարտում 8 տարվա ազատազրկման, ապա մարդասպանության համար այն շատ մեղմ պատիժ է: Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցին, ապա այդ գումարը Ջավահիր Սերոբյանը մտադիր էր տրամադրել Հացիկ գյուղի եկեղեցու վերանորոգմանը: Ամբաստանյալի փաստաբան Թամարա Յայլոյանն էլ իր հերթին անարդարացի համարեց  դատարանի վճիռը, նշելով, որ դատաքննության ընթացքում իր պաշտպանյալի մեղքն այդպես էլ չապացուցվեց ո'չ ականատես վկաների իրարամերժ վկայությամբ, ո'չ էլ դատաբժշկի կատարած փորձաքննության արդյունքներով, որով այդպես էլ չհիմնավորվեց ծեծի մասին պնդումը եւ իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter