HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ

Շարունակվում է ՀՀ նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցությանը զուգահեռ` նախագահ Սարգսյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: ՀՀ նախագահը ապրիլի 12-ին հանդիպել է նաեւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter