HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասկածելի մահ` ոստիկանության Չարենցավանի բաժնում

Այս պահին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնի բակում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ: «Ինձ հաջողվեց ճշտել միայն, որ գողություն կատարելու մեջ մեղադրվող Վ.Խալաֆյանը 40-50 րոպե առաջ Չարենցավանի ոստիկանություն է հրավիրվել, սակայն որոշ ժամանակ անց բաժնից դուրս է բերվել նրա դիակը»,- դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Քաղաքացուն տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Ըստ Գ. Շամշյանի` ոստիկանության Չարենցավանի բաժնում խոսում են, որ վերջինս սուր կտրող-ծակող գործիքով ինքն իրեն հարվածել է, ինչի հետևանքով էլ մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter