HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ ահազանգի հեղինակը 11-րդ դասարանի աշակերտն էր

Ապրիլի 13-ին  Երևան քաղաքի  թիվ 78 դպրոցի տնօրենի  բջջային հեռախոսի  վրա ստացվել էր  SMS-հաղորդագրություն, համաձայն որի, իբր դպրոցում ռումբ է տեղադրված և պահանջվում էր 15 րոպեի ընթացքում դպրոցից տարհանել  աշակերտներին: Ազգային անվտանգության մարմինների  կողմից  ձեռնարկված  օպերատիվ միջոցառումների  արդյունքում բացահայտվել է կեղծ ահազանգի հեղինակը`  նույն դպրոցի 11-րդ դասարանի  աշակերտ Տիգրան Սիմոնյանը, որը  հաղորդագրությունը ուղարկել էր  ինտերնետ-կապի միջոցով, հույս ունենալով, որ այն  չի բացահայտվի: Նա խոստովանել է իր արարքը: ՀՀ ԱԱԾ  Մամուլի կենտրոնի փոխանցմամբ, կեղծ ահազանգի փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter