HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահարանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իրեն

Ոստիկանության պարզաբանումը` Չարենցավանի դեպքի առթիվ Ապրիլի 6-ին` ժամը 16:05-ին, Չարենցավան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը բացելու միջոցով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 29 շենքի մոտ գտնվող, իրեն պատկանող շինությունից գողացել են հագուստով լի 7 պայուսակ` պատճառելով 1 500 000 դրամի նյութական վնաս: Հանցագործության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Չարենցավանի բաժին բերման են ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչներ, 1986 թ. ծնված Արթուր Իսպիրյանը, 1976 թ. ծնված, նախկինում դիտավորյալ սպանություն կատարելու համար դատապարտված Շիրազ Մարկոսյանը, 1974 թ. ծնված, նախկինում գողություն կատարելու համար դատապարտված Դավիթ Գյուլումյանը և 1986 թ. ծնված Վահան Խալաֆյանը, որոնք խոստովանել են, որ նշված գողությունն իրենք են կատարել և մատնացույց են արել գողոնի գտնվելու վայրը, որը և առգրավվել է: Վ. Խալաֆյանը ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 07.03.2005 թ. որոշմամբ համարվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` «Անձի պաթոլոգիկ զարգացում վարքի կոպիտ խանգարումներով, ինքնավնասումներով» ախտորոշմամբ: Նա, գտնվելով ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում, պահարանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իրեն` որովայնի մասում պատճառելով մարմնական վնասվածք: Խալաֆյանը շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել է «Չարենցավանի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Հանցավոր խմբի մյուս անդամները ձերբակալված են: Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter