HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Վալերի Մեջլումյանի` գլխավոր խնդիրը ծծմբաթթվի շուկայի բացակայությունն է

Վարչապետ  Տիգրան Սարգսյանի ապրիլի 13-ին Ալավերդի կատարած այցի շրջանակներում Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասում «Վալլեքս» խմբի ընկերությունների գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը նույնպես պատասխանեց  լրագրողների հարցերին:

Ի՞նչ փուլում է Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերության պղնձաձուլական գործարանի ծծմբաթթվի արտադրամասի վերագործարկման հարցը, որը էականորեն կմեղմացնի Ալավերդու բնապահպանական լարվածությունը:

Ծծմբաթթվի արտադրամասի սարքավորումների մեծ մասը հիմա վերանորոգված է, աշխատանքները մյուս սարքավորումների վրա շարունակում ենք:

Ամենակարևոր հարցն այն է, թե որտեղ է շուկայում օգտագործվելու ծծմբաթթուն: Փաստորեն, հիմա ծրագրային վիճակով Թեղուտում է գտնվում օքսիդացված հանքաքարի մի մասը, որի պարունակությունը թույլ է տալիս արդյունաբերական ոճով վերամշակելու այդ հանքաքարը, որն էլ առաջին հերթին թույլ կտա օգտագործել այդ ծծմբաթթուն: Այդ հարցը հավանական է, որ լուծվի մոտակա 2,5 -3 տարվա  կտրվածքով:

Ձեր ընկերությունում ի՞նչ խնդիրներ կան բնապահպանության հետ կապված:

Ամեն տեղ, որտեղ կա կյանք և գործունեություն, այնտեղ կա նաև ինչ-որ ազդեցություն բնության վրա: Եթե ասեի, որ էկոլոգիական հիմնախնդիրներ չկան, դա ճիշտ չէր լինի: Գլխավոր հիմնախնդիրը մեզ մոտ այն է, որ, դժբախտաբար, օժանդակ արդյունաբերվող, ասենք` ծծմբաթթվի համար շուկա չկա դեռ: Ինչպես արդեն շեշտեցի, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ծծմբաթթվի շուկան ծնվի: Օրինակ`  մեզ անհրաժեշտ 4 տ ծծմբաթթու գնելու համար, մենք ստիպված էինք Իրանի արտադրության 4 տ ծծմբաթթուն գնել 700 դոլար մեկ տոննայի դիմաց: Դա շատ անհավատալի բարձր գին է, իսկ եթե դուք ունենաք ասենք թե 40 հազար տ ծծմբաթթու տարեկան կտրվածքով, որը  մենք կարտադրեինք այսօրվա արտանետվող գազերը Ալավերդու պղնձաձուլարանում վերամշակելու դեպքում, ապա տեղ չունենք օգտագործելու: Դա է դժվարությունը: Եվ դա է եղել պատճառը նաև, որ այսօր մենք ունենք աշխարհի ամենափոքր արտադրությունը, և առաջին հերթին, սա ոչ թե օգտավետ արտադրություն է մեզ համար, այլ մի ձև, որի միջոցով մենք կարող ենք ևս փրկել մեր 600-ից ավելի աշխատողներին, որպեսզի հասնենք այն շեմին, որտեղ արդեն այդ հարցերը կլուծվեն:

Պրն Մեջլումյան, բնապահպանական վճարների հետ կապված` դուք պետք է 4 անգամ ավել վճարեիք, և ադեն խոսակցություններ է  գնում, որ կարող է ձեռնարկությունը փակվի:

Արդեն իսկ այդ վճարները կատարվում են օրենքով սահմանված ձևով, և փակելու մասին այսօր ոչ մի խոսք չկա: Հակառակը,  եթե մենք  հասնենք նրան, ինչպես ասացի` ծծմբաթթու արտադրելով մեր  կողմից արտանետվող գազերի քանակը մենք մի քանի անգամ նվազեցնենք, ապա մենք միաժամանակ փոքր-ինչ ավելացնելու ենք արտադրությունը:

«ՎՏԲ» բանկից վարկային գումարներն արդեն ստացե՞լ եք , թե՞ոչ:

Կարելի է ասել, մենք արդեն գտնվում ենք դրական վերջին փուլում, և կարելի է համարել, որ հարցը արդեն լուծված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter