HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառատունկ` նվիրված Երկրի օրվա 40-րդ հոբելյանին

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր), «Երտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Երևանի էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնները, հանդիսանալով Earth Day Network-ի պաշտոնական գործընկերները Հայաստանում, կազմակերպում են մի շարք բնապահպանական միջոցառումներ նշելու Երկրի օրվա 40-րդ հոբելյանը: Ապրիլի 16-ին ծառատունկ կիրականացվի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում: Երտասարդ կենսաբանների ասոցիաիցիան, ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը, Քվանտ վարժարանի ուսանողության և մի խումբ կամավորների հետ համատեղ կտնկեն երկու հարյուր տնկի: «Էյ Թի Փի» ԲՀ-ի մասնագետը ուսուցողական կարճ դասընթաց կկազմակերպի բոլոր մասնակիցների համար, որից հետո կսկսվի ծառատունկի միջոցառումը: Այս կանաչ նախաձեռնությանն են միանում մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ (ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Բրիտանական խորհուրդ), դեսպանություններ և պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ցույց տալով իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանության գործում, մասնակիցը դառնալով համայն աշխարհում տեղի ունեցող «Երկրի օրվա» տոնակատարություններին: Հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները` Հրանտ Թոխատյանը, Արա Գևորգյանը, Ալլա Լևոնյանը, Ռուբեն Ջաղինյանը, Նազենի Հովհանիսյանը, ինչպես նաև մարզիկները իրենց ցանկությունն են հայտնել միանալու այս նախաձեռնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter