HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանապետի կարծիքով` ֆոտոլրագրողն առանձնապես չի տուժի

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին փետրվարի 24-ին գլխավոր դատախազության մուտքի մոտ ծեծելու փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել էր քրեական գործ` «Ծեծ» և «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու» մեղադրանքով: Սակայն քննիչ Գարիկ Բեգոյանի որոշմամբ բռնարարքը կատարած Գագիկ Մարգարյանի (ոստիկանության քննիչ) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Փոխարենը մեղադրանք է առաջադրվել Գ. Շամշյանին` սուտ մատնության համար: «Արդյոք սա մեսիջ չէ՞ր հանրությանը, որ եթե բողոքեք ոստիկանության դեմ, կդատվեք ինքներդ»,- այսօրվա ասուլիսում հարցրին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: «Ինձ ընդամենը երեկ զեկուցել են, որ գործն ուզում է այդպիսի ընթացք ստանալ, բայց դա վերջնական չէ: Չեմ ուզում այս պահին քրեական գործի հետ կապված մանրամասներ ներկայացնել, որովհետև դա դեռ փոփոխության, քննարկման ենթակա է: Կարծում եմ` Գագիկ Շամշյանն առանձնապես չի տուժելու այս գործով, և նրան առաձին կհրավիրեն, նորից կզրուցեն»,- ասաց ոստիկանապետը` վստահեցնելով, որ ֆոտոլրագրողի նկատմամբ բացասական տրամադրվածություն չկա և «ուղղակի բացառվելու է օրենքի կետի խախտումը»: «Հավատացնում եմ, որ արարքն ըստ արժանավույն կգնահատվի»,- ասաց Ա. Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter