Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հիլարի Քլինթոնին
Գլոբալ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպել է նաև ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆին և շնորհակալություն հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել