Ալիկ Սարգսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսի Սարգսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հունան Հրաչի Պողոսյանին, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Յուրի Ալավերդու Մանուկյանին, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Ղուկասի Թամամյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել