Ոստիկանության աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներքոհիշյալ աշխատակիցներին ՀՀ մեդալներով պարգևատրելու մասին.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`
Արտյոմ Ալեքսանդրի Բաբաջանյանը - ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Միքայել Խաչիկի Նազարյանը - ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ
Մարտական ծառայության մեդալով`
Սամվել Սերոժի Ավետիսյանը - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Սմբատ Խանջանի Ավետիսյանը - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Պավել Վաղինակի Խաչինյանը - ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Էդուարդ Գեորգիի Կալիյանը - ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Գարեգին Գավրուշայի Միրզոյանը - ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Նորայր Գագիկի Մուրադխանյանը - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Հակոբ Հրունիկի Մուրադյանը - ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա
Ազատ Գառնիկի Սարգսյանը - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով`
Ռուդիկ Ռոբերտի Արամյանը - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Տիգրան Միքայելի Եսայանը - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Վաչագան Միշայի Իկիլիկյանը - ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր
Մավրիկ Սանասարի Խաչատրյանը - ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Տիգրան Ալբերտի Խաչատրյանը - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ
Տիգրան Ջումաիլի Կիրակոսյանը - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր
Դավիթ Վարուժանի Ղազարյանը - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել