Գազի սակագների բարձրացման որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մի մասով ընդունվել է վարույթ
ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Վարչական դատարանի 2010 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումն ընդդեմ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ` ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» թիվ 54-Ն որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասով ընդունվել է վարույթ:
Քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևոր•յանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումն ընդդեմ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ` ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Գազամատակարարման» համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին՚ թիվ 53-Ա որոշումը և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
Հայցվորների ներկայացրած միջնորդությունները` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և բանավոր ընթացակարգով գործը քննելու մասին մերժվել է և գործի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել