Հանրային գերակա շահի և արդար դատաքննության իրավունքի խնդիրները` «Երկիր մեդիա»-ի եթերում
Այսօր` ժամը 21:10-ին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռման կետ» թոք-շոուն նվիրված կլինի հանրային գերակա շահի , սեփականությանության և արդար դատաքննության իրավունքի խնդիրներին: Թոք-շուին մասնակցում են Բուզանդի փողոցի վտարված բնակիչները, փաստաբան Վահե Գրիգորյանը, «Հասարակական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը, «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Հաղորդումը պատրաստվել է «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության, «Ուրբաթ» ակումբի և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետ համատեղ: Թոք-շոուի ժամանակ կցուցադրվեն տեսանյութեր ներկայիս Հյուսիսային պողոտայից վտարված բնակիչների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել