Հանցավոր խումբ է բացահայտվել
ԱԱԾ մամլո ծառայության փոխանցմամբ` ապրիլի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է դեղամիջոցների մաքսանենգ ներկրմամբ և ապօրինի արտադրությամբ զբաղվող հանցավոր խումբ:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արմեն Առաքելյանը, հանցավոր համաձայնության գալով Վրաստանի երկու քաղաքացիների հետ, թաքցնելով մաքսային հսկողությունից, Հայաստանի տարածք են ներկրել դեղամիջոցների մեծ խմբաքանակ: Ա. Առաքելյանի վարձակալած տանը հայտնաբերվել է ապօրինի գործող դեղագործական արտադրամաս, որտեղ առանց համապատասխան թույլտվության, չպահպանելով դեղամիջոցների արտադրության տեխնոլոգիան և չափանիշները, արտադրվել են տարբեր տեսակի դեղամիջոցներ, որոնք հետագայում իրացվել են Երևանի դեղատներում:
Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ: Արմեն Առաքելյանը և նրա հանցակիցները ձերբակալված են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել