HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է Լոս Անջելեսում 4 հայերի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը

Լոս Անջելեսի ռեստորանում 4 հայերի վրա կրակ բացող անձի ինքնությունն անցած շաբաթ պարզվել է։ Այս մասին հայատարարել է Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Սպանության մեջ մեղադրվում է 28-ամյա Ներսես Գալստյանը։ Նա նաև հետախուզվում էր դաշնային ծառայության կողմից՝ զինամթերքի պահպանման համար։ Ապրիլի 3-ին Գալստյանը մասնակցել է ծննդյան տոնակատարությանը Hot Spot սրճարանում և վեճի մեջ մտել հավաքույթին մասնակից մի քանի տղամարդկանց հետ։ Զայրույթի պահին նա կրակ է բացել, ինչի հետևանքով երեքը տեղում մահացել են, 4-րդը՝ հիվանդանոցում։ Եվս երկուսը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, ուրբաթ դաշնային ատենակալները Գալստյանին մեղադրանք են ներկայացրել՝ նրան կասկածելով առանց արտոնագրի զինամթերքի առքուվաճառքով զբաղվելու, ինչպես նաև ջնջված սերիական համարով զենք պահելու մեջ։ Նույն օրը իրավապահները երկու խուզարկություն են անցկացրել Գալստյանի օգտագործած Նորթ Հոլիվուդի և Գլենդելի  բնակարանեներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter