HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարաններ` զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած նիստում դրական եզրակացություն է տրվել Արցախյան պատերազմի զոհված ազատաամարտիկների 39 ընտանիքներին Ստեփանակերտում բնակարանով ապահովելու հարցին: Հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ 8 ամսվա ընթացքում լիովին կավարտվի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը: Կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվությամբ հանդես է եկել սոցապնախարար Նարինե Ասծատրյանը: Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների 5 զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակելի  տները կենթարկվեն վերականգնման և նորոգման: Առանց ծնողական խնամքի մնացած` Ստեփանակերտում բնակվող երկու երեխայի կտրամադրվեն  մեկսենյականոց  բնակարաններ: Կվերանորոգվի Շուշի քաղաքի Վարանդա փողոցի 2-րդ շենքի 22 բնակարանը և կտրամադրվի  խնամակալությամբ ապրող, առանց ծնողական խնամքի մնացած երեք հոգու: ԼՂՀ-ում վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների իրականացման շրջանակում որոշվել է Շուշի քաղաքում բնակարանով ապահովել 4 վերաբնակված ընտանիքի: Առաջիկայում կլուծվեն նաև Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու`  Շեխեր և Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղերում վերաբնակվող 3 ընտանիքի բնակարանային հարցերը. այդ ընտանիքների համար ձեռք կբերվեն բնակելի տներ: Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում և Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի Ջրակն թաղամասում կառուցված նոր բնակելի տները` թողնելով շրջվարչակազմի հաշվեկշռում, կհատկացվեն վերաբնակ ընտանիքներին` 10 տարի պայմանագրային ժամկետով: Վարչապետը հանձնարարել է պարբերաբար դիտարկումներ անել` համոզվելու համար` ընտանիքը ողջ կազմո՞վ է բնակվում հատկացված տանը. հակառակ դեպքում` միջոցներ ձեռնարկել: Հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացան նաև օրակարգում ընդգրկված վերաբնակ, փախստական, սակավակարող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն առնչվող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter