HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանձնաժողովը պետք է պատշաճ ձեւով կազմակերպի Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանի ազգային պատկերասրահը եւ Աշխարհի հայ նկարիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ հովանավորությամբ։ Ինչպես փոխանցում է Կառավարության մամլո ծառայությունը` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը բավական հարուստ է։ Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը պարտականություն ունի պատշաճ ձեւով կազմակերպելու Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Դրանք բազմաբովանդակ են. ներառում են դպրոցներում մեր աշակերտներին տեղեկատվություն տալուց մինչեւ միջազգային գիտաժողովներ, որտեղ քննարկվելու են Ցեղասպանության խնդիրները։ Հասկանալի է, որ Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված իրենց խոսքն ունեն արվեստագետները, մասնավորապես, նկարիչները։ Մենք շատ երախտապարտ ենք, որ Աշխարհի հայ նկարիչների միությունն ակտիվ մասնակցություն ունեցավ այս ցուցահանդեսի կազմակերպմանը։ Լիահույս ենք, որ այս ցուցահանդեսն իր նպատակին կծառայի` հիշեցնելու մեզ բոլորիս այդ ողբերգական օրերի մասին, նպատակ ունենալով ամեն ինչ անել, որ այն երբեւիցե չկրկնվի»։ Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ նկարիչներին։ Այնուհետեւ կառավարության ղեկավարը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներով եւ ծանոթացել ներկայացված գործերին։ Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են աշխատանքներ տարբեր թանգարաններից եւ փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, կգործի ապրիլի 16-28-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter