Ուսանողները բողոքի ցույց կանեն
Ապրիլի 22-ին, ժամը 13:15-ին Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի հարակից շատրվանների առջև տեղի կունենա ուսանողական բողոքի ցույց` ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշմանը, որով ավելի քան կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:
Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ ինքն այսօր ստացել է Երևանի քաղաքապետարանի N 15 որոշումը, որով ընդունվել է ի գիտություն իր և մի շարք քաղաքացիների իրազեկումը զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ:
Բողոքի ցույցին կմասնակցեն Երևանի ԲՈւՀ-երի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել