Վիճաբանություն` Ագարակում
Սեպտեմբերի 15-ին` ժամը 23.15-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 36-ամյա Սաթենիկ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մշակույթի տան մոտ, վիճաբանության ժամանակ, Ագարակ քաղաքի բնակիչներ, 36-ամյա Խաչիկ Գ.-ն, 21-ամյա Դավիթ Գ.-ն, 36-ամյա Սոս Ս.-ն և Արմեն Ս.-ն ծեծի են ենթարկել ամուսնուն` 42-ամյա Արազիկ Բ.-ին, որդուն` 16-ամյա Գևորգ Բ.-ին, ամուսնու եղբոր որդիներին` 21-ամյա Հրաչյա Բ.-ին, 17-ամյա Մերուժան Բ.-ին և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Արազիկ Բ.-ին, Գևորգ Բ.-ին, Հրաչյա Բ.-ին և Մերուժան Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկ Գ.-ին, Դավիթ Գ.-ին, Սոս Ս.-ին, Արմեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել