
Ապրիլի 15-ին փլվել է Վանաձոր-Ալավերդի գլխավոր մայրուղու Ձորագետ ավանի Ձորագէսի դիմաց գտնվող, Դեբեդին հարող հենապատը, ինչն էլ նպաստել է ճանապարհի սողանքին:
Ալավերդի -Երևան երթուղով աշխատող Ալավերդու տաքսու վարորդները ապրիլի 16-ին տեղեկացրին, որ ավտոճանապարհի սողանքի առաջին նշանները նկատել են դեռ մեկ ամիս առաջ, սակայն այն կանխելու միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչի հետևանքով էլ այսօր վտանգված է գլխավոր մայրուղու այս ճանապարհահատվածով ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունը:
Վարորդների խոսքերով` հրատապ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում այս ճանապարհն ամբողջությամբ կփակվի: Ճանապարհի վերջնական սողանքը կարող են արագացնել հատկապես հսկա բեռնատարները: Ճանապարհի անվտանգությունը վերահսկում է Վանաձորի ճանշինտեղամասը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել