HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հարությունյանից պահանջում են չեղյալ համարել «Թռչկան» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը

«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում են համատեղ ահազանգերի շարք` «Բնություն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:

Առաջին ահազանգը վերաբերում է Լոռվա մարզի Թռչկան ջրվեժի ճակատագրին: Բնության այդ չքնաղ հուշարձանի պահպանության պատասխանատվությունը կրում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախարար Արամ Հարությունյանը «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցողին առաջարկել է կասեցնել բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը:

«Չենք լռելու»-ն և «Էկոլուր»-ը տարակուսանք են հայտնում, թե ի՞նչ առաջարկությունների մասին կարող է խոսք լինել, եթե և՛ ջրօգտագործման թույլտվությունը, և՛ բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը, անօրինական են. Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

«ԷկոԼուր»-ը և «Չենք լռելու»-ն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պահանջում են չեղյալ համարել «Թռչկան» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter