Ախալքալաքում սկսվել է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը
Ախալքալաքում ընթանում է բարձրահարկ շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար Վրաստանի պետբյուջեից հատկացվել է 100 հազար լարի, նույնքան գումար էլ նախատեսված է շրջանային բյուջեից։ Համապատասխան հանձնաժողովը ուսումնասիրել է բարձրահարկ բնակելի շենքերը, ինչից հետո ծայրահեղ վերանորոգման կարիք ունեցող 4 շենք է ընտրվել, որոնց տանիքներն ամբողջությամբ կվերանորոգվի։ Այս օրերին լայն ընթանում են Աղմաշենեբելի փողեցի №6, №8, №10 շենքերի և Երևանյան փողոցի №45 շենքի տանիքների վերանորոգման աշխատանքները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքը տեղեկացնում է, որ բարձրահարկ բազմաբնակարան շենքերի վերանորոգման համար դիմումներ կան նաև մի շարք բնակիչներից, և կապիտալ վերանորոգման այս նախագծի շրջանակներում առաջնային կընդգրկվեն առավել վթարային վիճակում գտնվող շենքերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել