Գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը
ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը:
Ձևավորման նախագծումն ու աշտարակի վրա լուսարձակների մոնտաժման աշխատանքներն իրականացվել է հայկական «Դոմոսվետ» ընկերության կողմից: Հեռուստաաշտարակի բարձրադիր հատվածներում էլ լուսարձակների տեղադրման աշխատանքները կատարել են աշտարակը սպասարկող «Հանրային հեռուստառադիոցանց» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ լուսարձակների տեղադրման աշխատանքներն իրականացվել են մեկ ամսում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 320 LED գունավոր լուսարձակ, որոնք կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ: Լուսարձակների ընդհանուր հզորությունը 19 ԿՎտ/ժամ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել