Տեսչական բարեփոխումներ ԲՆ-ում՝ կաշառակերության մեղադրանքով ձերբակալություններից հետո
Բնապահպանության նախարարության աշխատակիցների՝ կաշառակերության մեղադրանքով ձերբակալության դեպքերից հետո Բնապահպանության նախարարությունում տեսչական բարեփոխումներ են իրականացվում։ Այս մասին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք նախարությունը միջոցներ է ձեռնարկում և ներքին վերահսկողություն սահմանում իր աշխատակիցների նկատմամբ։
Նախարարը չմեկնաբանեց դեպքը՝ պատճառաբանելով, որ այն դատաքննության փուլում է գտնվում։ Սակայն նշեց, որ բարեփոխումներն այս պահին ընթացքի մեջ են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել