Չեն շտապում մարել կուտակված պարտքերը
Արագածոտնի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Եդիգարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ամփոփվել է մարզի 114 համայնքի բյուջեների եկամուտների կատարողականը` ապրիլի 1-ի դրությամբ: Մարզի համայնքների եկամուտները առաջին եռամսյակում կատարվել է 22.4 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 20.5 տոկոսի փոխարեն:
Հողի հարկի կատարողականը կազմել է 23.5 տոկոս` նախորդ տարվա 15.9 տոկոսի համեմատությամբ, իսկ գույքահարկը կատարվել է 13.4 տոկոսով` նախորդ տարվա 15 տոկոսի փոխարեն:
Հողի եւ գույքի վարձավճարների գանձման առավել ցածր ցուցանիշներ ունեն Արտաշավանի, Արուճի, Շամիրամի, Ոսկեվազի, Նիգավանի, Վարդենիսի, Շողակնի, Գեղադիրի, Ավշենի, Լեռնապարի եւ մի շարք այլ համայնքներ:
Մ. Եդիգարյանի փոխանցմամբ` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի համայնքներն ունեն 112 մլն 238 հազար դրամի աշխատավարձի եւ սոցվճարների պարտք: Այս տարվա 3 ամիսների ընթացքում մարվել է 22 մլն 241 հազար դրամ: Պրտքի մարման ցածր ցուցանիշներ ունեն Ավանի, Լեռնարոտի, Նոր Ամանոսի, Վարդենիսի, Ձորագլխի, Սարալանջի, Ջրամբարի, Ալագյազի և այլ համայնքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել