HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Սուրբ Գևորգ եկեղեցին շարունակում է մնալ ավերված 2009 նոյեմբերի 19-ից հետո, երբ Թբիլիսիում փլուզվեց Մուղնեցուց Սբ. Գևորգ գմբեթավոր, 13-րդ դարի եկեղեցին, Վրաստանի իշխանությունները բազմիցս վստահեցրել են, թե այն կվերականգնվի: Վերջինը Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն էր, որն այս տարվա մարտի 11-ին մամուլի ազգային ակումբում հայտարարեց. «Մեր երկու երկրների մշակույթի նախարարությունները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ: Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է: Պնդումները, թե ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվում, իրականությանը չեն համապատասխանում»: Սակայն «Առավոտը» խորհուրդ է տալիս նայել Թբիլիսիում իր թղթակցի արած վերջին օրերի լուսանկարը, որից ակնհայտ է դառնում, որ եկեղեցին դեռևս ավիրված վիճակում է: «Ռադիոլուրի» նոր տնօրենը Կարեն Բեքարյանն է Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար Վաչե Սարգսյանը, որը նաև Հանրային ռադիոյի փոխտնօրենն է, տևական ժամանակ է` աշխատանքի չի ներկայանում: Ասում էին, որ նա, Սամվել Ֆարմանյանի այստեղ գալով, հեռանալու է ռադիոյից: Իսկ շաբաթ օրը Հ1-ի և Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը «Ռադիոլուր»-ի լրագրողական կազմին ներկայացրել է իրենց նոր տնօրենին` քաղաքական վերլուծաբան, Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանին, որը համարվում է սերժսարգսյանական թիմի կարկառուն ներկայացուցիչ: Որոշ դիտարկումներով` Սամվել Ֆարմանյանի ձեռագիրն արդեն սկսել է երևալ «Հայլուրում». վերջին օրերին ցուցադրվել են աննախադեպ կադրեր Հավիկ Աբրահամյանի` Լիբանան կատարած այցից: Մեկ ձեռքսեղմման համար նրա մեկնված ձեռքը երկար ժամանակ մնում է օդում, մեկ նրա հագուստն է ընկել քամու տակ, մեկ շատ մոտիկից երևում է նրա հայտնի «կլյոշ» ժպիտը: Սա վերագրում են ոչ թե պատահականությանը կամ խոտանին, այլ որոշակի քաղաքականությանը, որ իրականացնում է նախագահականից հանրային գործուղված Ֆարմանյանը: Հայի բախտ Կուտական-Տրետուք համայնքների վարչական տարածքի լեռներում ապրիլի 18-ի երեկոյան հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Սաթք գյուղի բնակիչ, 1970 թ. ծնված, պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանի դին: Զինծառայողն այս տարվա հունվարի 7-ին հանձնել է մարտական հերթափոխը, որից հետո տուն է վերադարձել, սակայն անհասկանալի հանգամանքներում անհետացել է: Որոնողական աշխատանքներն այդ օրվանից մինչև ապրիլի 18-ը շարունակվել են: Ենթադրվում է, որ Ա.Հարությունյանը ճանապարհին մոլորվել է, ընկել ձնահյուսի մեջ: Նրա մարմինը հնարավոր է եղել գտնել միայն ձնհալից հետո: Խաչ են արել դոշին ու դանակի փորը մտցրել Չարենցավանի ոստիկանությունում ապրիլի 13-ին դեռևս անհայտ հանգամանքներում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են: Թեև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե Խալաֆյանին որևէ մեկը մատով չի կպել, բայց մահացածի մայրը պնդում է, որ ոստիկանության բաժնում Վահանին անմարդկային խոշտանգումների են ենթարկել ու նոր սպանել: Տիկին Անահիտին անասելի զայրացրել են Ալիկ Սարգսյանի խոսքերը. «Գոնե ասեր` գործը հետաքննության մեջ ա, ասեր` տեղյակ չեմ, էդպիսի բա՞ն են ասում: Առանց փորձաքննություն անցկացնելու` ոստիկանապետն ասում է` ինքնասպանություն է գործել: Ի՞նչ գիտես: Որ ոստիկանապետն էդ լինի, երկրիս վիճակն էլ սա պիտի լինի»: Մայրը պատմել է, որ իր որդուն սպանել են այսպիսի եղանակով. «Դանակով դոշին խաչ են արել, 2 հատ էլ փորն են մտցրել: Երևի ուզել են վախացնել: էդ ի՞նչ առյուծի կաթ էր խմել երեխես, որ երկու անգամ դանակով խփեր իրեն: Ահաբեկի՞չ էր, ի՞նչ էր երեխես: Իբր թողում եք մարդ տեղից կանգնի, մի հատ էլ գնա հասնի դարակից դանակ վերցնի ու խփի իրեն»,- ասել է Խալաֆյանի մայրը և վրդովված շարունակել. «Հլը կանգնել ուզում են, որ թուրքը գենոցիդ ընդունի: Բա 2-3 երեք հոգով հայ եք եղել կանգնած, առաջին օգնությունը ցույց տայիք Վահանիս: Երեխեն արնաքամ ա եղել, նոր եք հիվանդանոց տարել: Մարդ կոչվելու իրավունք ունե՞ք, այ հրեշներ»: Մայրը զայրացած ասել է, թե «թող իմ երեխան գող լիներ, տանեին նստացնեին, ոչ թե սպանեին, դիակը բերեին, տանս մեջ դնեին: Ամեն ինչին դատ ու դատաստան կա: Ի՞նչ էր արել իմ երեխեն: Տարել էին, որ փող աշխատեին: Իմ երեխեն սովորական տղա երեխա էր, թույլին հասնող, պատվով տղա էր»: Հավելենք, որ ոստիկանական համակարգից որևէ մեկը չի մասնակցել Վահան Խալաֆյանի հուղարկավորությանը, ինչն ավելի է բարդացնում Չարենցավանի ոստիկանապետ Հեբոյանի վիճակը: Մոսկվայից Բրյուսել Սերժ Սարգսյանն անցած շաբաթ ավարտված իր վաշինգտոնյան այցից հետո այդպես էլ չվերադարձավ Հայաստան և այսօր Մոսկվա կժամանի այն վայրից, որը պաշտոնապես համառորեն գաղտնի է պահվում: Դատելով, սակայն, Եվրոպայից թերթի ստացած տեղեկություններից` Սերժ Սարգսյանը Մոսկվայից էլ Հայաստան չի վերադառնա, քանի որ նրա մոսկովյան այցին հետևելու է այց Բրյուսել: Թերթի դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի վրա լուրջ ճնշում է գործադրվել, որպեսզի նա մադրիդյան նորացված փաթեթը հրապարակային քննարկման դնի, ինչին Սերժ Սարգսյանը համաձայնել է: Գալով Հայաստան` Ս.Սարգսյանը պետք է սկսի հանրությանը նախապատրաստել ցավոտ զիջումների, այն է` Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձին: Ու հիմա ԱՄՆ-ը պատրաստվում է իր աջակցությունը ցույց տալ Սերժ Սարգսյանին, և հենց այդ շրջանակներում էլ կազմակերպված է նրա բրյուսելյան այցը: Ի դեպ, նախագահականը դեռ լռում է սույն այցի մասին: Վաշինգտոնյան այցից հետո Սարգսյանը իր կարճատև արձակուրդը անցկացրել է Բադեն-Բադենում: Այսօր նա Մոսկվայում Մեդվեդևի հետ կքննարկի Ղարաբաղի և հայ-թուրքական հարցերը: Իսկ մինչ այդ` երեկ, հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Մաթաքին: «Մենք կօգնենք Ադրբեջանին և Հայաստանին կոնֆլիկտը լուծելու և շրջանները ազատելու»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: ՌԴ-ն և ԱՄՆ-ը չեն ուզում «Ամեն երկիր իր բավական լուրջ հետաքրքրություններն ունի Ադրբեջանում: ԱՄՆ-ի համար դա արևելյան քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչ մասն է: Այն աշխարհիկ պետություն է, ոչ իսլամիստական: Հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարելի դիտել որպես Իրանին հակակշիռ, բայց այն փոքրիկ կշռաքար է ԱՄՆ-ի կշռաքարերի ցուցակում: Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, կովկասյան հարցերով հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդենովը` անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման խնդրին: «ՌԴ-ի համար Ադրբեջանը հարևան է, ընդհանուր ծով կա, Կասպից լիճը: ԼՂ անկախության ճանաչումը մեխանիկորեն կնշանակի Ադրբեջանի հետ հարաբերությունների խզում, այնպես, ինչպես եղավ Վրաստանի դեպքում` դիվանագիտական հարաբերությունների խզում: ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն ուզում գնալ դրան, թեև ես կարծում եմ, որ երկու երկրների դեպքում է կա ըմբռնում, թե ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելը բարդ է, եթե իհարկե անհնար չէ»,- ավելացրել է Ս. Մարկեդոնովը: Սակրամենտոյի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր է վավերացրել Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատներում վավերացվել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր, որոնք Կալիֆոռնիայի նահանգում ապրիլի 24-ը հռչակում են Հայոց ցեղասպանության հիշատակման օր` կոչ ուղղելով ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահ Օբամային, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությանը: Որոշվել է նաև հատուկ ցուցատախտակներ տեղադրել Լոս Անջելեսի այն ուղու վրա, որով կարելի է հասնել Մոնթեբելլո քաղաքի Հայոց ցեղասպանության հուշարձան: Խորհրդարանում նաև բացվել է վերապրողների մասին պատմող լուսնակարների ցուցահանդես, որը կգործի մինչև ապրիլի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter