HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբահանության մասով Արաբկիրը թերացել է

Ամփոփվել են օգոստոս ամսին վարչական շրջանների գործառույթների գնահատման արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը` վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Աղբահանության մասով ընգծվել է, որ բոլոր վարչական շրջանները լավ արդյունք են արձանագրել: Համեմատաբար ցածր է եղել Արաբկիրի ցուցանիշը: Համաձայնելով գնահատականի հետ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած թերացումը պայմանավորված է պայմանագրային պարտավորություններով ծառայություններ մատուցող գործընկեր կազմակերպության վատ աշխատանքով, այդուամենայնիվ  վարչական շրջանի աշխատակազմը պետք է կանխատեսեր իրավիճակը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեր:

Անդրադառնալով  կանաչապատման ու բարեկարգման գործառույթներին, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ որոշ վարչական շրջաններում դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն շատ տեղերում դեռևս անելիքներ կան: Հիմք ընդունելով Երևանի ավագանու համապատասխան որոշումը պարտադիր բարեկարգման կանոնների մասով, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը առաջարկել է մասնավոր ընկերություններին ուղարկվող ծանուցումների, ինչպես նաև երկկողմ կնքված ու հաստատված հատակագիծ-սխեմայի  հիման վրա, պարտադիր բարեկարգման նորմերի կիրառումը դարձնել վարչական շրջանի ղեկավարի `բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների ցուցանիշ:

Մեկ անգամ ևս շեշտելով սեպտեմբերի 17-ի համաքաղաքային շաբաթօրյակին կազմակերպված ձևով մասնակցելու անհրաժեշտությունը, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի  պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել  գերատեսչություններին, կազմակերպություններին և բնակչությանը` գործընթացն առավել զանգվածային և հասցեագրված իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter