HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցվում է սողանքի պատճառով քանդված հատվածը շրջանցող ժամանակավոր ճանապարհ

Ներկայումս կառուցվում է Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահմանի միջպետական ճանապարհի 114 կմ-ի վրա սողանքի պատճառով քանդված հատվածը շրջանցող ժամանակավոր ճանապարհ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են «Ամարասշին» ընկերության կողմից` եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ժամանակավոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ իրականացվել են  նաեւ հիմնական` նոր ճանապահի կառուցման նախագծային աշխատանքները, որոնց արդյունքում առաջարկվել է 4 տարբերակ: Դրանցից մեկի ընտրությունից հետո կսկսվեն հիմնական ճանապարհի կառուցման աշխատանքները եւ կավարտվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով`  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ ոստիկանության  աշխատակիցների կողմից բնակչության շրջանում նախազգուշական աշխատանքներ են տարվում: Ինչ վերաբերում է Երեւան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 34 կմ-ի վրա գարնանային վարարումների պատճառով փլուզված հատվածին, ապա  քանդված ճանապարհահատվածի երկայնքով Դեբեդ գետի ափամերձ տարածքում պաշտպանիչ աշխատանքներ են իրականացվել, եւ  ճանապարհը դարձել է անցանելի` մեկ մեքենայի համար:  Գետի վարարումը դադարելուց հետո կսկսվեն նաեւ այդ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատաքները: Բացի վերոնշյալ խնդրահարույց ճանապարհահատվածներից,  հանրապետության միջպետական ճանապարհներին առկա են նաեւ 4 խոշոր վթարներ, այդ թվում` Գորիսի ճանապարհի 2 հատվածներում, Գյումրի-Ամասիա, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից սկսվել է միջպետական ճանապարհների գնահատման գործընթաց /այդ թվում` ճանապարհների միջամտություն, սողանքային երեւույթներ, ծանրաքարշ բեռնատար մեքենաների ճանապարհային վճարների վերանայման խնդիր եւ այլն/  եւ մշակվում է նորմատիվային ակտ` նման դեպքերում համապատասխան կառույցներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ գործընթացն ավարտելուց հետո կկազմվի միջպետական ճանապարհների ընդհանուր պահպանման, սպասարկման, վերականգնման ծրագիր եւ կներկայացվի կառավարության քննարկմանը: Բացի այդ, նմանատիպ երեւույթներն արագ վերացնելու նպատակով նախատեսվում է ձեւավորել պահուստային ֆոնդ եւ այդ ֆոնդի օգտագործման կարգ: Այս մասին տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter