HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի կոչը

Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը Հայաստանի Հանրապետությունում արտահայտվելու և հավաքների ազատությանը վերաբերյալ կոչով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Ձերդ գերազանցություններ, 2010 թ. ապրիլի 6-8-ը մարդիկ հավաքվել էին Երևան քաղաքի տարբեր մասերում` մասսայաբար և բացահայտ քննադատելու ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները և պահանջելու անհապաղ ազատ արձակել քաղ. բանտարկյալներին: Բողոքի ցույցերն անցկացվել են « Արդարություն-նոր մարտահրավերներ » 37-րդ ֆորումի ժամանակ` կազմակերպված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կողմից Երևանում: Միջազգային և տեղացի իրավապաշտպանները և շատ այլ անձիք իրենց կարծիքներն էին հայտնում մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ Ֆորումի ընթացքում և Երևանի փողոցներում: Որոշ ակտիվիստներ նաև իրենց կարծիքներն էին հայտնում, երբ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները իրենց խոսքն էին արտահայտում: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը ողջունում է այն փաստը, որ մարդիկ կարողացան խաղաղ և ազատ կերպով արտահայտել իրենց տեսակետները մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ: Այնուամենայնիվ, մենք տեղյակ ենք, որ ՄԻՄՖ-ի ֆորումի որոշ մասնակիցներ դարձել են իրավապահ մարմինների կողմից ահաբեկումների թիրախ: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը կոչ է անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները և հույս ունի, որ այդ գործընթացներում մասնակից եղած անձիք չեն ենթարկվի հետապնդման և ճնշումների Ֆորումի ավարտից հետո: Արտահայտվելու և հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ  և միջազգային համաձայնագրերով, որոնց միացել է Հայաստանը, օրինակ` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիան: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը կոչ է անում իշխանություններին ապահովել բոլոր այն անձանց պաշտպանությունը, որոնք արտահայտել են իրենց կարծիքները և երաշխավորել, որ իրավապահ մարմինները չեն փորձի վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր Ֆորումի ընթացքում իրենց ձայնն էին բարձրացրել մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ : Եթե որևէ բան պատահի այդ անձանց հետ, ապա ՀՀ իշխանությունները կկրեն դրա ողջ պատասխանատավությունը : Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները կշարունակեն հետևել և դիտարկել հետագա զարգացումները Հայաստանում և կոչ են անում միջազգային մարմիններին անել նույնը»: Պատճենը` Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: [email protected] Հայաստանում Եվրոպական խորհրդի պատվիրարկությանը: [email protected] Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: [email protected] ԵԱՀԿ գրասենյակի Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակին: [email protected] Ազատ կարծիքի և արտահայտվելու իրավունքի խթանման և պաշտպանության վերաբերյալ հատուկ զեկուցողին: [email protected] Իրավապաշտպանների իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին: [email protected] Ապրիլի 16, 2010թ. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter