HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը փնտրում է անհայտ կորած մորն ու դստերը

Ոստիկանության Հրազդանի բաժինը որպես անհայտ կորած որոնում է 1990 թ. ծնված Մարիամ Գուխարյանին և նրա դստերը` 2009 թ. ծնված Հայկանուշ Խաչատրյանին: Նրանք այս տարվա մարտի 26-ին` ժամը 09:30-ի սահմաններում, տանից դուրս են եկել անհայտ ուղղությամբ, և մինչև օրս նրանց գտնվելու վայրն անհայտ է: Մ. Գուխարյանի արտաքին նշաններն են` հասակը մոտ 160-165 սմ, դեմքը` կլորավուն, հագին եղել են մանուշակագույն վերարկու, շագանակագույն տաբատ, մոխրագույն կիսաբրդյա սվիտեր և սև կոշիկներ, ձախ ձեռքի մատին եղել է ոսկյա մատանի, մազերը` սև, կարճ կտրած, վերևի ատամնաշարի աջ կողմի նախավերջին ատամը բացակայում է, աջ ոտքի բութ մատի եղունգը ենթարկված է վիրահատության, աջ ազդրի վերին մասում առկա է կլոր խալ, ականջներին եղել է ոսկյա սպիտակ քարով ականջօղ, իսկ երեխայի հասակը մոտ 60-65 սմ է, աչքերը` երկնագույն, մազերը` խարտյաշ, հագին եղել է ջինսե տաբատ, սպիտակ բրդյա սվիտեր, պաշտպանական գույնի բաճկոն, սպիտակ գլխարկ, կապտավուն գարնանային կոշիկ, ձեռքին եղել է ոսկյա թևնոց` վրան գրված «Հայկուշիկ»: Մ. Գուխարյանի ձեռքին եղել է սև պայուսակ, որի մեջ եղել է իր անձնագիրը, երեխայի ծննդյան վկայականը և ամուսնության վկայականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter