HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ի՞նչ եղավ 2,5 մլրդ դրամի ալյուրը

Այսօրվա մամուլի ասուլիսին «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանին հարցեր ուղղվեցին նրա պաշտոնավարման ժամանակ ԱԻՆ-ի` ՊՆ-ից ստացած 2,5 մլրդ դրամի ալյուրի վերաբերյալ: Ալյուրը, ըստ մամուլի հրապարակումների, փչացվել և կես գնով վաճառվել էր: Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Ձեր պաշտոնավարման ժամանակ Ձեր նախարարությունում 2,5 մլրդ դրամի ալյուրի հետ կապված քրեական գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն, և մամուլում բազմաթիվ տեղեկություններ կան, որ Սամվել Ալեքսանյանի հետ ինչ-որ գործարք է եղել, այդ ալյուրը վաճառվել է և այլն: Դուք հրավիրվե՞լ եք դատախազություն: Գործարքի մասին խնդիր չկա, ես նույնպես բարձրաձայնել եմ հիմնահարցը, ընթանում է քննություն: Ես կարծում եմ` ընթացքում իրենք այդ խնդիրների պատասխանները կտան: Սրանք են մոտեցումները: Դուք հրավիրվե՞լ եք դատախազություն: Ես Ձեզ արդեն պատասխանեցի ամբողջությամբ: Ես հիմնախնդիրը բարձրացրել եմ, ներկայացրել եմ: Այսօր վարվում է քննություն: Քննությունն իր արդյունքները կտա, մնացած բոլոր պատասխանները կստանաք: Ըստ որոշ տեղեկությունների` խնդրին կառավարության նախաձեռնությամբ է ընթացք տրվել: Կրկնում եմ, որովհետև ընթացքում այդ մասին ինֆորմացիա էլ կլինի. միանշանակ հիմնախնդիրը բարձրացվել է իմ կողմից, միանշանակորեն այստեղ խնդիրը այդ գործարքի մասին չի, և մնացածը` վարվում է քննություն. Քննությունը պատասխանները կտա: Ժամանակից առաջ չանցնենք: Դուք հետամուտ լինելո՞ւ եք, որ դա ամբողջությամբ բացահայտվի: Մենք միշտ արդարության կողմնակից ենք եղել: Եթե կլինեն մեղավորներ, մեղավորները իրենց պատասխանը կտան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter