HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը` վարչության նախագահ

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր արտահերթ կարգով գումարեց իր վեցերորդ համագումարը: Համագումարը լսեց և քվեարկությամբ ընդունեց «Ժառանգության» վարչության և Ազգային ժողովի համանուն խմբակցության հաշվետվությունները: Համագումարի 350 պատվիրակները միաձայն ընդունեցին ուղեցույց-հռչակագիր` «Ուղեգիծ «Ժառանգության». Հայաստանի և հայ ժողովրդի բանաձևը» վերտառությամբ: «Ժառանգություն» կուսակցության նոր վարչության անդամներ ընտրվեցին հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Անահիտ Ուզունյանը, տնտեսագետ Արտեմ Հովհաննիսյանը, իրավաբան Դավիթ Սանասարյանը, հրապարակախոս-վերլուծաբան, նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը, խմբագիր Հրաչյա Մկրտչյանը, քաղաքագետ, նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, ծրագրավորող Սարգիս Ափիկյանը, տնտեսագետ-ինժեներ Սուսաննա Բարխուդարյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Վարդգես Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ի պաշտոնե միանում է վարչությանը: Համագումարի ավարտին վարչությունը գումարեց իր անդրանիկ նիստը` Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրելով նախագահ, Ռուբեն Հակոբյանին` փոխնախագահ, Կարինե Հակոբյանին` քարտուղար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter