HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյան. «Կառավարությունը պատասխանատու է ՀՀ քաղաքացի օդաչուների համար»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետին` «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ում ծառայած քաղաքացիական ավիացիայի հաշմանդամ օդաչուներին եւ 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքներին պետության կողմից փոխհատուցում տրամադրելու պարտավորության վերաբերյալ:

Նրանց կողմից բարձրացրած խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2004 թվականի N 1094 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության N 579 որոշման 16-րդ կետը, ըստ որի` «Կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետեւանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը` պետական բյուջեի հաշվին»:

Փաստորեն, ՀՀ կառավարությունը «Հայկական ավիաուղիներ»-ում ծառայության հետեւանքով  հաշմանդամ դարձած օդաչուներին եւ 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքներին փոխհատուցումից խույս տալու նպատակով 2004 թվականի վերոնշյալ որոշմամբ վերացրել է այն իրավական հիմքը, որով կարգավորվում էր աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջությանը պատճառված այլ վնասների փոխհատուցման հարցը` իրավահաջորդ կազմակերպության բացակայության դեպքում: 

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, վերոնշյալ անձանց խմբի, ինչպես նաեւ` 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքներին եւս փոխհատուցումը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության N 579 որոշման 16-րդ կետի համաձայն:

Հարց է ծագում`

1. ինչո՞ւ վերոնշյալ կատեգորիայի անձանց նկատմամբ չի գործում Կառավարության N 579  որոշումը, քանի որ N 1094 որոշումը Սահմանադրությամբ հետադարձ ուժ չունի եւ չի կարող գործել,

2. ինչպե՞ս եւ ո՞ր իրավական ակտով է ներկայումս կարգավորվում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջությանը պատճառված այլ վնասների հատուցումը, եթե իրավահաջորդ կազմակերպություն չկա, սակայն նախորդ կազմակերպության միակ բաժնետերը պետությունն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter