HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռազբորկայի» մասնակիցներին բերում են դատարան

Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի դիմացի մայթին գտնվող սրճարանում 3 օր առաջ տեղի ունեցած «ռազբորկայի» արդյունքում 36 անձ ձերբակալվել է: Նրանցից 7-ին նախաքննական մարմինն արդեն բերել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Չնայած արդեն լրացել է ձերբակալության համար սահմանված 72 ժամը, այնուամենայնիվ, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու կամ կրելու մեղադրանքով ձերբակալված մյուս անձանց դեռևս դատարան չեն բերել: Մինչ այս պահը դատարանը դեռևս չի քննարկել նաև հիշյալ 7 անձանց կալանավորելու միջնորդությունը: Արդեն վաղը հայտնի կլինի, թե 36 ձերբակալվածներից քանիսը կհայտնվեն ազատության մեջ: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter