Խուզարկվում են «ռազբորկայի» մասնակիցների բնակարանները
Հայտնաբերվել է զենք-զինամթերք
Ապրիլի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում արձանագրված խուլիգանության դեպքի առնչությամբ Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 19-ի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 9 բնակարաններում, որոնցից ընդհանուր առմամբ հայտնաբերվել են.
ատրճանակի նմանվող ինքնաշեն կրակող սարք, 35 սմ երկարության չինական արտադրության նիկելապատ բացովի երկաթյա մահակ, գործարանային արտադրության գրչանման կրակող սարք, գաղտնի փականով դանակ (ընդհանուր երկարությունը 22 սմ, շեղբի երկարությունը` 9,5 սմ, լայնությունը` 2 սմ), գործարանային արտադրության, 60 սմ ընդհանուր երկարության ռետինե մահակ, 53 սմ ընդհանուր երկարության ինքնաշեն դաշույն` կաշվե պատյանով (բռնակը` 18 սմ, շեղբը` 35 սմ, լայնությունը` 4 սմ), 63 սմ ընդհանուր երկարության սև գույնի երկաթյա բացովի մահակ, 7,62 մմ տրամաչափի 343 փամփուշտ, «Սայգա-20-Կ» տիպի մեկփողանի հրացան` 17 փամփուշտով, 2 փամփշտակալ, 22,5 սմ երկարության դանակ` կաշվե պատյանով (շեղբի երկարությունը` 12 սմ, բռնակինը` 10,5 սմ, շեղբի լայնությունը` 1 սմ), և ատրճանակի կաշվե 1 պատյան:
«Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել