HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել է օպերլիազորը

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները Վ.Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ: Ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել է օպերլիազորը:ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նախաքննության շրջանակներում քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական: Նախաքննական մարմինը փորձագետների առջեւ ի թիվս այլ հարցերի խնդիր է դրել պարզաբանել, թե մասնավորապես՝ - Ե՞րբ է վրա հասել Վ.Խալաֆյանի մահը եւ ինչն է հանդիսացել մահվան պատճառը, - ինչպիսի մարմնական վնասվածքներ կան Վ.Խալաֆյանի դիակի վրա, ինչպիսին է դրանց տեղակայումը, առաջացման մեխանիզմը, հաջորդականությունը, բնույթը եւ վաղեմությունը, - արդյոք ներկայացված դանակով են պատճառվել վնասվածքները, թե ոչ : Եթե ոչ, ապա ինչպիսի գործիքով են հասցվել, իսկ եթե այո, ապա արդյոք Վ.Խալաֆյանը կարող էր տվյալ դանակով ինքն իրեն մարմնի տվյալ հատվածում մարմնական վնասվածք հասցնել, - վնասվածքները պատճառվել են կենդանության օրո՞ք, թե՞ հետմահու, - վնասվածքը ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է վրա հասել մահը, - վնասվածքները ստանալու պահին ինչպիսի՞ն է եղել տուժողի հնարավոր դիրքը, - կան արդյոք մատնահետքեր փորձաքննությանը ներկայացված դանակի վրա, թե ոչ: Եթե առկա են նույնացման համար պիտանի հետքեր, ապա ո՞ր ձեռքի ո՞ր մատներով են թողնված եւ ո՞ւմ են դրանք պատկանում, - տուժողի եղունգների կտրվածքների տակ կա՞ն արդյոք արնանման հեղուկի հետքեր կամ մազեր: Եթե այո, ապա պարզել դրանց խումբն ու պատկանելիությունը, - տուժող Վ.Խալաֆյանի հագուստների վրա կա՞ն վնասվածքներ, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղ են դրանք տեղակայված, ինչ բնույթի են եւ ինչի հետեւանքով կարող էին առաջանալ, - դեպքի վայրում հայտնաբերված բամբակյա «տամպոնների ե վրա առկա հետքերը արյան հետքեր են, թե ոչ: Եթե դրանք մարդու արյան հետքեր են, ապա արդյոք դրանք պատկանում են Վ.Խալաֆյանին: Նախաքննական մարմինն ակնկալում է, որ փորձագետներին ուղղված այս եւ մի շարք այլ հարցադրումների պատասխաններ կօգնեն նախաքննությանը հստակեցնելու Վ.Խալաֆյանի մահվան մի շարք կարեւոր հանգամանքներ: Փորձաքննություններն անցկացնելու համար փորձագետներին են տրամադրվել ինչպես դեպքի վայրից առգրավված դանակը, բամբակյա «տամպոններըե, Վ.Խալաֆյանի մատնահետքերը, շորերը, եղունգների կտրվածքներն ու մազերի նմուշները, այնպես էլ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների աշխատակիցների հագուստները: Նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Վ.Խալաֆյանի հետ միասին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածները, ոստիկանության օպեր-լիազորները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ այլոք: Պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Վ.Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով 2010 թվականի ապրիլի 21-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter