Ախալցխայում քանդում են հայ կաթողիկե Երևման Սուրբ Խաչ եկեղեցին
Ախալցխայից ստացած տեղեկությունների համաձայն, արդեն մի քանի օր է` քանդում են Ախալցխայի Ռաբաթ թաղամասում գտնվող հայկական կաթողիկե Սուրբ Երևման կիսաքանդ եկեղեցին, որը, ըստ ավանդության, հիմնադրվել է 7-րդ դարում: Վրացի բանվորներն արդեն քանդել են եկեղեցու խորանը և մի կամար: Եկեղեցու խորանը քանդելուց բանվորները հանդիպել են հայկական արձանագրություններով խաչքարերի, որոնք դեռևս չեն տեղափոխվել կամ ոչնչացվել:
Ինչպես հայտնում է «Ախալցխայի վերածնունդ» կայքը, քաղաքապետարանի աշախատակիցները խոստովանել են, որ իրենք եկեղեցու քանդելու հետ որևէ կապ չունեն, և այդ ամենը տնօրինում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարությունը: Նրանք նաև տեղեկացրել են, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցու տեղը կառուցվելու է վրաց կաթոլիկ եկեղեցի:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ախալցխա» գրքում նշում է, որ եկեղեցին 7-րդ դարի կառույց է: Այն բազմիցս վերանորոգվել է, սակայն 18-րդ դարում ռուս-թուրքական բախման ժամանակ ավերվել է: 19-րդ դարում նորից հիմնանորոգվել է: Եկեղեցու շուրջը եղել է գերեզմանատեղի: 1988թթ-ի դրությամբ այնտեղ պահպանված են եղել հայկական արձանագրություններով տապանաքարեր և խաչքարեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել