ԵՊՀ ուսանողներին ազատե՞լ են դասերից
Քիչ առաջ «Հետքը» Երեւանի պետական համալսարանաի ուսանողներից տեղեկացավ, որ նրանց այսօր ազատել են դասերից: Փոխարենը ուսանողները պետք է այցելեն Ծիծեռնակաբերդ: «Մենք դասի էինք նստած, ժամը 11:30 դեկանատից եկան-ասացին, որ գնանք Ծիծեռնակաբերդ, հարցրեցինք` հավաքվե՞նք կենտրոնական շենքի դիմաց, որ միասին գնանք, ասացին` չէ, ոնց ուզում եք` գնացեք, Ծիծեռնակաբերդում կհանդիպենք»,- պատմում էին բանասիրական ֆակուլտետի ուսանողները:
Արդյո՞ք ուսանողներին դասեից ազատելը պայմանավորված է այսօր նախատեսված բողոքի ցույցով, որը, ինչպես քիչ առաջ պարզվեց, չի կայանալու: Երեւանի պետական համալսարանի Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրուցյում ասաց, թե չարժե այս երկու միջոցառումների միջեւ կապ տեսնել` մանավանդ, որ բողոքի ցույցը չի կայանալու:
«Քանի որ այսօր Երկրի օրն է, Ծիծեռնակաբերդում մեծ ծառատունկ է նախատեսված, ուսանողները գնում են մասնակցելու: Պաշտոնապես դասերից ազատելու խնդիր չկա, քանի որ 11:30 են ուսանողները դուրս եկել, ովքեր այդ ժամին դաս չունեն, գնում են, ովքեր ունեն, մնում են»,- ասաց Կարեն Գրիգորյանը:
Սակայն երկրորդ հերթի ուսանողները եւս, ում դասերը սկսվում է ժամը 13:30-ին, «Հետքին» հայտնել էին, որ իրենց զանգահարել են համալսարանից եւ ասել, որ այսօր դաս չի լինելու: ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետն ասաց, որ ինքը երկրորդ հերթի ուսանողներին դասերից ազատելու վերաբերյալ տեղեկություն չունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել