HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայտարարություն Արմեն Աշոտաշվիլի»

Այս ձևակերպմամբ քիչ առաջ հայտարարություն է տարածել Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեն, որտեղ մասնավորապես նշվում է. «Ս/թ ապրիլի 15-17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, գտնվելով Թիֆլիսում, Վրաստանի ԿԳ նախարար Դ. Շաշկինի հետ ի թիվս այլ հարցերի` պայմանավորվածություն ձեռք բերեց նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի ամբիոն բացելու մասին: Առաջին հայացքից ողջունելի այս փաստին հետևեց պարոն Աշոտյանի հայտարարությունը, ըստ որի` «Ջավախքում հայկական պետական բուհի բացման կարիք այլևս չկա, հետևաբար` խնդիրը, որը երկկողմ հարաբերություններում համարվում էր ցավագին հարց, այժմ լուծված է»: Մենք  չգիտենք, թե ՀՀ ԿԳ նախարարին ինչն է  ստիպել անելու նման հայտարարություն, սակայն պարզորոշ են մի քանի հանգամանքներ. ·    Ջավախքում հայկական կամ հայ-վրացական պետական բուհի հիմնումը դա ջավախահայության հարատև պահանջն է, և այդ հարցը «լուծված» կամ «փակված» կարող է համարել / չհամարել միմիայն նա: ·    ՀՀ-ի պաշտոնյաների, այդ թվում Ա. Աշոտյանի խնդիրն է օժանդակել ջավախահայության կողմից առաջադրված հարցերի լուծմանը, այլ ոչ թե վերջինիս փոխարեն հանդես գալ ինչ-ինչ նախաձեռնություններով կամ անպատասխանատու հայտարարություններով: ·    Ջավախքում հայկական պետական բուհի հիմնումը միայն վրացերենի ուսուցման ապահովում չէ, այլ` ջավախահայ երիտասարդությանը հայրենի հողում պահելու, Ջավախքում կրթամշակութային կյանքը զարգացնելու միջոց: Ելնելով այս իրողություններից` հայտարարում  ենք. ·    ԵՊԼՀ-ի վրացերեն լեզվի ամբիոնի բացումը ողջունելի է, սակայն այն չի կարող փոխարինել Ջավախքում հիմնվելիք հայկական պետական բուհին: Ավելին` դեռ պարզ չեն այն մեխանիզմները, թե ավելի քան մեկուկես հազար ջավախահայ ուսանողներն ինչպես են կազմակերպելու իրենց վրացերենի ուսուցումը վերոհիշյալ ամբիոնում: Հետաքրքիր է` մինչ այսօր ԵՊՀ-ում գործող Շ. Ռուսթավելու անվան վրացագիտության կենտրոնի տեղը նրանցից քանիսը գիտեր: Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նոր բացվող ամբիոնը ևս կունենա հնի ճակատագիրը: ·    Ջավախահայության` հայկական պետական բուհի բացման մասին արդարացի պահանջների անտեսումը կամ շրջանցելը բոլոր առումներով դատապարտելի է: ·    ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հայտարարությունը ոչ մի ընդհանուր աղերս չունի ջավախահայ ուսանողների խնդիրների հետ: Հուսով ենք, որ այս ամենի տակ չկան տարատեսակ կասկածելի հանգամանքներ, և հայտարարությունը չի արվել վրացական ճնշումների պայմաններում, այլ այն պարոն Աշոտյանի անմտածված քայլի արդյունք է: Լավ կլիներ, որ պարոն Աշոտյանն իր հայտարարությունից առաջ այցելեր Ջավախք, տեղում լսեր կազմակերպությունների պահանջները, մի քիչ խորհեր, նոր անցներ գործի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter