
Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքված են բանակում զոհված զինվորների ծնողները և Կենտրոնի, հատկապես Հյուսիսայի պողոտայի կառուցապատումներից տուժած քաղաքացիները, որոնք չնչին փոխհատուցումներով ստիպված վտարվել են իրեն տներից: Բանակում զոհված զինվորների ծնողները պահանջում են պատժել իրական մեղավորներին, իսկ Կենտրոնի բնակիչները` համարժեք փոխհատուցում տալ իրենց:
Նշենք, որ այսօր կառավարության նիստի օրն է: «Հետքի» հետ զրույցում հավաքվածները նշեցին, որ բոլոր նախարարները գալիս և մտնում են կառավարության շենք, և նրանցից որևէ մեկը չի հետաքրքրվել, թե ինչու են հավաքվել և բողոքում քաղաքացիները: Նախարարներից մի քանիսը նույնիսկ կառավարության շենքի ետին մուտքից են դուրս գալիս, որպեսզի խուսափեն քաղաքացիների հետ հանդիպելուց, քանի որ տուժած քաղաքացիները ամոթանքի խոսքեր են հնչեցնում:
Լուսանկարը` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել