HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով

Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և  ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով,  Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով:

Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները` ծրագրավորման ու սարքի համադրելիությունը: 

«Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո:  Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրըե,- նշել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter