HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողի ձերբակալման առիթով դիմել են Մոլդովայի նախագահին

Մի շարք լրագրողներ, քաղաքացիներ և կազմակերպություններ լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալման առիթով նամակով դիմել են Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Ի. Սմիրնովին. «Ապրիլի 7-ին Մերձդնեստրյան Տիրասպոլ քաղաքում ձերբակալված Էռնեստ Վարդանյանի գործին ուշադրությամբ հետևում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, հայաստանյան լրագրողները, իրավապաշտպան կազմակերպություններն և անհատ քաղաքացիները, ովքեր անհանգստացած են իրենց հայրենակցի ճակատագրով: Գործի առնչությամբ տարածված հաղորդագրություններն ու տեղեկատվությունը վկայում են ձերբակալության հետ կապված բազմաթիվ իրավախախտումների և անվտանգության մարմինների անհամաչափ գործողությունների մասին: Ցավոք, այսօր լրագրողներն ավելի ու ավելի հաճախ դառնում են զանազան հետապնդումների և բռնությունների զոհ: Անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը հայտնվել է առավել անելանելի վիճակում, ենթարկվելով հետապնդումների այնպիսի կառույցների կողմից, որոնք«մեղադրյալին»  հնարավորություն չեն տալիս նույնիսկ ընտրելու սեփական պաշտպանին՝ մի երևույթ, որը հակասում է մարդու իրավունքների ամենատարրական նորմերին: Սա առիթ է տալիս կասկածելու, որ Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացրած գործողությունները նաև ազգատյատության դրսևորումներից են: Ուստի ներքոստորագրյալներս Մերձդնեստրյան իշխանություններից պահանջում ենք. 1. Էռնեստ Վարդանյանին անհապաղ տրամադրել պաշտպան՝ իր ընտրությամբ: 2. Պաշտոնապես հրապարակել մեղադրանքի էությունն ու հիմնավորումը: 3. Հնարավորություն տալ իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին, ընտանիքի անդամներին տեսակցելու Էռնեստ Վարդանյանին: 4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էռնեստ Վարդանյանը երկու անչափահաս երեխաների հայր է (վեց ամյա որդու և ինն ամսական դստեր)՝ փոխել խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ Վարդան Հարությունյան, Ընդդեմ քաղաքական հալածանքների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գայանե Շագոյան, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Գագիկ Շամշյան, լրագրող, «Չորրորդ ինքնիշխանություն» Լալա Տեր-Ղազարյան, լրագրող (Panorama.am) Կարմեն Մարտիրոսյան, լրագրող Ամալյա Հովհաննիսյան, լրագրող Զանի Հարոյան, լրագրող, «Երկիր» օրաթերթ Փառանձեմ Հովհաննիսյան, լրագրող, www.aysor.am Սոնա Այվազյան, քաղաքացի Լևոն Աբրահամյան, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Լալա Ասլիկյան, քաղաքացի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter