Երեխայի որոնումները շարունակվում են
Ապրիլի 21-ին, ժամը 09.00-ից մինչեւ 18.00-ն ընկած ժամանակահատվածում փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատից երեք խումբ, կինոլոգներ, ջրասուզակներ եւ թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները վերսկսել են նախորդ օրը Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած` ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որոնողական աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվել են ջրանցքի` Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնից մինչեւ Նոր Խարբերդ գյուղ, 16 կմ-անոց հատվածում: Դեպքի վայրում են գտնվել ՀՓԾ, «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար կազմի եւ Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները:
Ժամը 09.45-ից մինչեւ 19.30-ը որոնողական աշխատանքներ են իրականացվել նաեւ Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի եւ Արտաշատի հրշեջ-փրկարարների կողմից` մարզի տարածքով անցնող ջրանցքի` Ջրաշեն-Նոր Խարբերդ-Դիտակ-Արեւշատ եւ Քաղցրաշեն-Գետազատ-Նորաշեն գյուղերով անցնող հատվածում:
Իրականացված աշխատանքներն արդյունք չեն տվել: Երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են ապրիլի 22-ի առավոտյան:Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել