HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահարից մահացել է Եղեգնաձորի բնակիչը

Երեկ, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 32-րդ կմ-ում` Տիգրա­նա­շեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ կան տուժածներ: Դեռեւս չպարզված հանգամանքներում, «Լեքսուս» մակնիշի 11 ՏՏ 222 պետհամարանիշի ամե­նա­գնաց մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով տար­բեր մարմնական վնասվածքներ են ստացել Եղեգնաձորի բնակիչներ` 1971 թ. ծնված Ա.Դո­նուղ­յանը եւ 1972 թ. ծնված Ա. Ստեփանյանը: Մինչ փրկարարների` դեպքի վայր հաս­նե­լը, տուժածները տե­ղի ուժե­րով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, որտեղ Ա. Դոնուղյանը մա­հա­ցել է: Ավելի ուշ Ա. Ստեփանյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուի կենտրոնը, փրկարարներն անջատել են ավտոմեքենայի էլեկտրական սնուցումը, փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter