Ավտոբուսների առաջին խմբաքանակը` նոյեմբերին
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջկառավարական համագործակցության շրջանակում Հայաստանին տրամադրված դրամաշնորհի միջոցներով`ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանին կտրամադրվեն ժամանակակից, հարմարավետ ավտոբուսներ:
Ստորագրված պայմանագրի համաձայն`ավտոբուսները կներկրվեն երկու փուլով: Արդեն նոյեմբերին մայրաքաղաքում կլինի ավտոբուսների առաջին խմբաքանակը` 66 ավտոբուս:
Երկրորդ փուլով ` մինչև տարեվերջ կնախապատրասվեն ավտոբուսների հաջորդ խմբաքանակի ներկրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու 2012 –ի առաջին եռամսյակում Երևան կներկրվի ևս 170 ավտոբուս և, ըստ այդմ, մայրաքաղաքի ավտոբուսային պարկը կհամալրվի ընդհանուր առմամբ 236 ավտոբուսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել